Մահացել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը. "Սրտի խոր կսկիծով տեղեկացնում եմ, որ քիչ առաջ կյանքին հրաժեշտ տվեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Մեր սիրելի Կոմանդոսը...",- գրել է նա: Նշենք, որ վերջին օրերին հայտնի դարձավ, որ Արկադի Տեր-Թադևոսյանի առողջական վիճակը վատթարացել է և նա տեղափոխվել է բժշկական կենտրոն: VERELQ-ի խմբագրակազմը ցավակցում է Արցախի հերոսի ընտանիքի անդամներին ու բոլոր հարազատներին....