7.02.2026
«Ճամփորդենք Խաչատրյանի հետ» նոր անիմացիոն ֆիլմ. բաց դիտման հրավեր
08.07.2021
«Ճամփորդենք Խաչատրյանի հետ» նոր անիմացիոն ֆիլմ. բաց դիտման հրավեր

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հուլիսի 9-ին, ժամը՝ 18:00-ին հրավիրում է «ՃԱՄՓՈՐԴԵՆՔ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ» նոր անիմացիոն ֆիլմի բաց դիտմանը, ստեղծագործական խմբի հետ հանդիպմանը և ֆիլմի քննարկմանը: Մշակութասեր հանրությանն է ներկայացվում նոր անիմացիոն քառալեզու / հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/ ֆիլմ, որը նվիրված է աշխարհահռչակ կոմպոզիտորի արտասահմանյան շրջագայություններին: «Ես երջանկություն եմ ունեցել համերգներով հանդես գալ Եվրոպայի գրեթե բոլոր, ամերիկյան մի շարք երկրներում, Եգիպտոսում, Լիբանանում, Ճապոնիայում: Յուրաքանչյուր հյուրախաղային ուղևորություն նոր հանդիպում էր հետաքրքիր մարդկանց, հրաշալի երաժշտական կոլեկտիվների, նշանավոր գրողների, նկարիչների, հասարակական գործիչների հետ»- պատմում է Արամ Խաչատրյանը: Ֆիլմը նկարահանել է ILABS Armenia ընկերությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Օգտագործվել են տուն-թանգարանի արխիվային նյութերը: