Նախագահը հյուրընկալել է վերջին պատերազմում զոհված «Արցախի հերոս» Ալեն Մարգարյանի մորը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Ոսկե արծիվ» շքանշանակիր, «Արցախի հերոս», արցախյան վերջին պատերազմում հերոսաբար զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի մորը՝ Նազելի Տերտերյանին:
Նախագահն իր գնահատանքի խոսքերն է հայտնել հայրենիքի անվտանգության և պաշտպանության համար զոհված զինծառայողների, այդ թվում՝ Ալեն Մարգարյանի հիշատակին և շնորհակալություն հայտնել նման զավակ դաստիարակելու համար:
Տիկին Նազելին հուշեր է պատմել և դրվագներ ներկայացրել որդու մանկությունից, դպրոցական և ուսանողական կյանքից ու գործունեությունից: Նա պատմել է որդու հիշատակի հավերժացմանն ուղղված մի շարք ծրագրերի մասին, որոնք մտադիր է իրականացնել «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով՝ նշելով, որ դրանք կրթական ուղղվածություն ունեն:
Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ծրագրերի հստակեցումից հետո հնարավորինս աջակցել դրանց իրականացմանը: