29.09.2023
ՀՀ-ն կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների. Կոնջորյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Աշխարհի լավագույն արտադրանքներից մի քանիսը հենց Հայաստանում են ստեղծված. ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության շահառուների հետ։


ԱՄՆ ՄԶԳ-ից հայտնում են, որ դեսպան Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն հրաշալի ժամանակ անցկացրեցին գյուղատնտեսների և արտադրողների հետ՝ վերջերս տեղի ունեցած ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ-ում։ Նրանք հանդիպեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության շահառուների հետ և համտեսեցին տեղական արտադրության տարատեսակ համեղ մթերք։


«Աշխարհի լավագույն արտադրանքներից մի քանիսը հենց Հայաստանում են ստեղծված։ Ուրախ եմ, որ նման միջոցառումներն օգնում են խթանել և լրացուցիչ շփման օղակ դառնալ արտադրողների և սպառողների միջև»,- ասաց դեսպանը:


ԱՄՆ ՄԶԳ-ն երկար տարիներ աջակցել է գյուղատնտեսական բիզնեսի զարգացմանը Հայաստանում։ Մենք հպարտ ենք տեսնել, որ մեր գործընկերներն ու շահառուները մեծ հաջողություններ են գրանցում այս ոլորտում: USARM30 Աջակցում ենք ձեռներեցությանը, ագրոբիզնեսին և տնտեսական անվտանգությանը՝ Հայաստանում կյանքն ավելի լավ դարձնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։


 

Անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ երկրների միջև ռազմական համագործակցության ձևավորումը. Արշակյան
Հաջորդ նորություն next
 Կրեմլը տեղեկություն չունի Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին. Պեսկով
27.09.2023
Կրեմլը տեղեկություն չունի Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին. Պեսկով