23.11.2024
Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. վարակվելու 419 նոր դեպք, 27 մահ մեկ օրում

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 419 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 340 396 դեպքի:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է  2 396 894, վերջին մեկ օրում` 7 438 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 10 834 պացիենտ. մեկ օրում նվազել է 571-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 320 439 անձ` վերջին մեկ օրում 963 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 7 699 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 454 է: