2.10.2023
Անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ երկրների միջև ռազմական համագործակցության ձևավորումը. Արշակյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կայացել է ՄԻՊ ռազմավարության 2020-2022թթ գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի համակարգմամբ դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցել են շուրջ երկու տասնյակ պետական մարմինների և քաղհասարակության ներկայացուցիչներ:


ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ հանդիպումը կազմակերպվել էր Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ինստիտուտի հետ համագործակցությամբ և Շվեդիայի զարգացման գործակալության աջակցմամբ:


«Բացման խոսքում փոխնախարարը, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին ներկա գտնվելու և միջազգային գործընկերներին սերտ համագործակցության համար, ընդգծել է, որ Կառավարության համար մարդու իրավունքների պաշտպանությունը կենտրոնական տեղ ունի անվտանգության ապահովման ու պետության առաջընթացի հարցերում:


Փոխնախարարն իր խոսքում անդրադարձել է նաև ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների ընթացիկ հաշվետվությունների ներկայացման ձևաչափին, ինչպես նաև հաջորդ շրջափուլի գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին վերաբերող մի շարք այլ հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Ըստ աղբյուրի՝ Շվեդիայի զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Իզաբելա Էրիկսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և ընդգծել, որ Շվեդիան աջակցում է Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ինստիտուտի ու ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությանը՝ ՄԻՊ ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի իրագործման շրջանակում: Էրիկսոնը նշել է, որ Շվեդիայի կառավարությունը խրախուսում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կարողությունների զարգացումը և ընդգծել, որ ՄԻՊ ռազմավարության գործողությունների ազգային ծրագիրն այդ ջանքերին աջակցող արժեքովոր գործիք է, քանի որ այն կարող է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը համակարգային առումով:


Իզաբելա Էրիկսոնը մարդու իրավունքների պաշտպանության առաջմղման համար կարևորել է նաև նման հանդիպումների կազմակերպումը՝ գործողությունների քննարկման և առաջիկա ուղղությունների նախանշման առումով՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք ծառացել են Հայաստանի առջև ներկայում:


Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ինստիտուտի Եվրոպայի գրասենյակի տնօրեն Զուզանա Զալանովան իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել, որ Ինստիտուտն իր մոնիտորինգային մանդատի շրջանակում նպատակ ունի նպաստել պետական ինստիտուտների և քաղհասարակության ներգրավմամբ ազնիվ և կառուցողական երկխոսության կայացմանը:


Նշվում է, որ հաջորդիվ պետական մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են ՄԻՊ ռազմավարության գործողությունների ծրագրից բխող կատարված աշխատանքները, որի էլ հաջորդել է հարց ու պատասխանը:


Հանդիպման երկրորդ փուլում մեկնարկել է խոշտանգման դեպքերի քննության անկախ մեխանիզմների մշակման միջոլորտային հարթակի ձևավորմանն ուղղված աշխատաժողովը:


Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին այս խնդրի առնչությամբ ևս սերտ համագործակցության համար՝ միաժամանակ ընդգծելով, որ խոշտանգումների դեմ պայքարը որպես հիմնախնդիր արձանագրված է նաև ՄԻՊ ռազմավարությամբ և դրա դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը մշտապես գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում:


Զուզանա Զալանովան իր հերթին խոսել է խոշտանգումների դեմ պայքարին միտված մշակված գործնական ուղեցույցի և Արդարադատության ակադեմիայի կողմից առաջիկա ուսումնական և վերապատրեստման ծրագրերում դրա տեղայնացման գործընթացի մասին:


Այնուհետև, Ռաուլ Վալենբերգ ինստիտուտի արդարադատության մատչելիության բաժնի ղեկավար Ջոշ Օունսթեդը և Ինստիտուտի կողմից ներգրավված միջազգային փորձագետ Էրիկ Սվանիձեն ներկայացրել են միջազգային փորձն այս խնդրի առնչությամբ, որին էլ հաջորդել է հարց ու պատասխանը աշխատաժողովի մասնակիցների միջև:

ԵՊԲՀ-ն դարձավ տարածաշրջանում եզակի սարքավորման շահառու
Հաջորդ նորություն next
 Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի
02.10.2023
Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի