ԵՊԲՀ-ն դարձավ տարածաշրջանում եզակի սարքավորման շահառու
ԵՊԲՀ-ն շուրջ 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ է շահել, ինչի արդյունքում կդառնա տարածաշրջանում եզակի «Ծովաձի»՝ Seahorse սարքավորման շահառու: Ձեռք բերելով այս սարքը Հայաստանը կդառնա Ռուսաստանից հետո ԱՊՀ երկրորդ պետությունը, որտեղ առկա է նմանատիպ սարք: Այս մասին գրում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«ԵՊԲՀ-ի Նեյրոգիտության լաբորատորիայի կողմից ներկայացված հայտով ձեռք կբերվի մոտ երեք հարյուր հազար ԱՄՆ դոլար արժողությամբ Seahorse XFe96 անալիզատոր:
Seahorse XF նյութափոխանակության անալիզատորները իրենց տեսակի մեջ բացառիկ և աշխարհում մինչ այժմ եզակի սարքավորումներն են, որոնք կարող են կենդանի բջիջներում իրական ժամանակում օբյեկտիվ գնահատել նյութափոխանակությունը:
Նորաստեղծ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում սարքավորման օգնությամբ փորձարարական աուտիզմի, Ալցհեյմերի և մի շարք այլ հիվանդությունների դեպքում գնահատվելու է նյութափոխանակության խանգարման աստիճանը, ինչպես նաև փորձարկվող կենսաբանական ակտիվ նյութերի՝ պոտենցիալ դեղերի նյարդապաշտպան ազդեցությունը ուղեղի տարբեր կառույցներից անջատված նյարդային կուլտուրաներում:
Մեր դեպքում պլանավորվում է փորձարարական աուտիզմի, Ալցհեյմերի հիվանդության և կաթվածի պայմաններում գնահատել նյութափոխանակության խանգարման աստիճանը, ինչպես նաև փորձարկվող կենսաբանական ակտիվ նյութերի՝ պոտենցիալ դեղերի նյարդապաշտպան ազդեցությունը ուղեղի տարբեր կառույցներից անջատված նյարդային կուլտուրաներում",-գրել է նա Facebook-ի իր էջում: