27.12.2025
Հայկական ընկերությունները կարող են մասնակցել ԵԱՏՄ-ում իրականացվող պետական գնումներին
15.10.2021
Հայկական ընկերությունները կարող են մասնակցել ԵԱՏՄ-ում իրականացվող պետական գնումներին

Հայկական ընկերությունները 2020 թվականի հուլիսի 1-ից հնարավորություն ունեն մասնակցել ԵԱՏՄ անդամ պետություններում իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին։ Էկոնոմիկայի նախարարությունից հոկտեմբերի 15-ին հայտնում են, որ սա լավ հնարավորություն է ստեղծում հայկական ընկերություններին մասնակցելու ընդհանուր 135․32 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով պետական գնումների ԵԱՏՄ անդամ երկրներում․ Ռուսաստանը՝ 114․94 մլրդ ԱՄՆ դոլարՀայաստանը՝ 0,5 մլրդ ԱՄՆ դոլարՂրղզստանը՝ 0,53 մլրդ ԱՄՆ դոլարԲելառուսը՝ 2,46 մլրդ ԱՄՆ դոլարՂազախստանը՝ 16,89 մլրդ ԱՄՆ դոլար «Եվրասիական տնտեսական միության պետական և մունիցիպալ գնումների գործընթացում ներառված են հետևյալ ոլորտները՝ 1. հաստոցաշինությունը, 2. մեքենաշինությունը, 3. կահույքի և փայտամշակման արդյունաբերությունը, 4. երկաթուղային մեքենաշինությունը, կոմպրեսորային և սառնարանային արտադրությունը, 5. թեթև և քիմիական արդյունաբերությունը, նավաշինությունը», - ասված է հաղորդագրության մեջ։