22.10.2025
Արշակ Կարապետյանն ու ՀԿԵ տնօրենը քննարկել են համագործակցության հետագա ծրագրերը
08.09.2021
Արշակ Կարապետյանն ու ՀԿԵ տնօրենը քննարկել են համագործակցության հետագա ծրագրերը

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին:ՊՆ-ից հայտնում են, որ շնորհավորելով պարոն Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, Ալեքսեյ Մելնիկովը ներկայացրել է բեռնափոխադրումների ոլորտում "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ գործունեությունը, երկաթուղային ենթակառուցվածքների վիճակը և զարգացման հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ընկերության ռազմավարական դերակատարությունը ինչպես քաղաքացիական նշանակության, այնպես էլ ԶՈՒ կարիքների համար իրականացվող բեռնափոխադրումների գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության հետ "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ համագործակցության հետագա ծրագրերը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: