23.11.2024
Արմեն Գրիգորյանը շարունակում է հանդիպումները Գերմանիայում
prev Նախորդ նորություն

Դուք բայրաքթառների դեսպաններն եք Հայաստանում. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր՝ մարտի 22-ին, ելույթ ունեցավ ընդդիմության հասցեին ավանդական սկանդալային հայտարարություններով ու մեղադրանքներով։ Ելույթի վերջում ՔՊ խմբակցության անդամները սկսեցին ծափահարել, իսկ նիստի նախագահ, փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նշեց. «Նման ելույթը պետք է ծափահարել, մարդը ոչինչ չասաց, բացի ճշմարտությունից»։


Հերթական սկանդալային ելույթի առիթը Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների քննարկումն էր, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն մտցնել երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հայտարարությունների համար։
Ալեքսանյանը նշեց, որ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է գալիս մի քաղաքական ուժ, որի առաջնորդը «2002 թվականին առաջարկել է Մեղրին փոխանակել Ղարաբաղի հետ»։ Նա նաև մեղադրել է ընդդիմությանը հայ զինծառայողների մահից քաղաքական դիվիդենտներ շահելու համար:


«Մեր կարծիքով՝ պատերազմը ողբերգություն է։ Իսկ ոմանց համար սա հնարավորություն է նախընտրական քարոզարշավի ընթացքում լավ տեսահոլովակ ցուցադրելու համար»,- ասաց նա։ Ալեքսանյանը նշեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմությունը ցուցադրել է «հայ զինծառայողների սպանության բայրաքթարներից վերցված կադրեր»։


«Քեզ համար պատերազմը սպանությունների տեսարխիվ է, որից քաղաքական դիվիդենտներ ես քաղում։ Դուք բայրաքթարների դեսպաններն եք Հայաստանում, քանի որ նախընտրական քարոզարշավի ժամանակ հենց դուք էիք ցուցադրում բայրաքթարներից վերցված տեսանյութերը հայկական հեռուստաալիքների եթերում։ Եվ այսքանից հետո դուք դեռ համարձակվում եք մեզ որևէ բանի համար նախատել։ Դուք համարձակվում եք մեզ հայրենասիրություն սովորեցնել։ Երիտթուրքերի հետ համագործակցելու պատրաստ ուժն այսօր խոսում է Հայոց ցեղասպանության մասին: Երիտթուրքերի դաշնակիցներից մինչև բայրաքթարների դեսպաններ՝ սա ձեր քաղաքական կենսագրությունն է»,- ասաց նա՝ դիմելով հիմնականում դաշնակցականներին։