2.02.2026
Խիստ դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ էթնիկ ատելության այս գործելակերպը
prev Նախորդ նորություն

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանին Գուանսի նահանգում օդանավի կործանման կապակցությամբ:


Հեռագրում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը և բարեկամ չին ժողովրդին՝ Գուանսի նահանգում «Չինաստանի արևելյան ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի կործանման կապակցությամբ:


Ցանկանում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին տոկունություն և համբերություն՝ վերապրելու այս ծանր կորուստը»: