23.11.2024
ՊԵԿ-ն անմաքս առևտրի շեմը 200 եվրոյի փոխարեն սահմանել է 1000 եվրո. մինչև ե՞րբ այն կգործի
prev Նախորդ նորություն

Արցախում խմելու ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկա. տեղեկատվական շտաբ

Ստեփանակերտում և Արցախի մնացած բնակավայրերում ջրամատակարարման ընդհատման հետ կապված որևէ խնդիր չկա, և ջրամատակարարման համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ արձագանքելով քաղաքացիների հարցումներին:


"Որևէ խնդիր չկա նաև խմելու ջրի որակի հետ կապված, և քաղաքացիները կարող են նախկինի պես օգտվել մատակարարվող ջրից",- ասված է հաղորդագրության մեջ: