25.11.2024
Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղանձանց ընդհանուր թիվը կազմում է 3822 անձ. ՔԿ
prev Նախորդ նորություն

Երևանը շարունակում է բանակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ներգրավման ուղղությամբ. ԱԳ նախարար

Հայաստանը շարունակում է բանակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն 2020 թվականին ռազմական գործողությունների արդյունքում Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներ ուղարկելու հարցի շուրջ։ Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ ներկայացնելով կառավարության 2021 թվականի հնգամյա ծրագրի կատարման ու արդյունքների հաշվետվությունը, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։


Նախարարը հիշեցրել է Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությունը մշակութային ժառանգության այսպես կոչված «ալբանական» հուշարձանները վերականգնելու Բաքվի մտադրության մասին։ Նա նշել է, որ այս հայտարարությունը վկայում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն անհապաղ տարածաշրջան ուղարկելու անհրաժեշտության մասին։ «Ներկայումս ակտիվ բանակցություններ ենք վարում այդ հարցի շուրջ»,- ասաց Միրզոյանը։


Հայկական կողմն առանց բացառության բոլոր հանդիպումներում՝ երկկողմ, թե բազմակողմ ձևաչափով, բարձրացնում է Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հարցը, ասաց Միրզոյանը։


Նախարարը վստահեցրել է, որ հայկական կողմը շարունակում է մասնակցել ադրբեջանական բանտերում անօրինական կերպով պահվող հայ գերիների վերադարձին։ «Ինչպես գիտեք, մեր ևս 38 հայրենակիցներ շարունակում են ապօրինի գերության մեջ մնալ Ադրբեջանում, որոնցից երեքը քաղաքացիական անձինք են։ Ավելին, այս 38 հոգուց երկուսը գերի են ընկել մինչև նոյեմբերի 16-ի իրավիճակի սրումը»,- ասաց նա՝ թվարկելով միջազգային կառույցների և երկրների այն բոլոր փաստաթղթերը, որոնք կոչ են անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել գերիներին։