26.11.2024
Ընդդիմությունն առաջարկում է բարձրացնել վարչապետի և ԱԳ նախարարի հաշվետվողականությունը
prev Նախորդ նորություն

Ռազմական բյուջեն իրականում նվազել է, ՀՀ վրա հարձակման հավանականությունը բարձր է. Բագրատյան

Պետք չէ զուր պատրանքներ ունենալ, այսօր ադրբեջանական կողմը պայթեցրել է գազատարը, վաղը կփակի Արցախի ճանապարհը և արցախցիներին մի քանի ժամ կտա՝ լքելու իրենց տները։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, խորհրդարանում լսումների ժամանակ հայտարարեց նախկին վարչապետ, նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը։


Նրա խոսքով, Արցախի ղեկավարության հետ հանդիպելուց հետո ինքը վերջապես եկել է այն եզրակացության, որ անկախության ապահովման ուղղությամբ աշխատանք չի տարվում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անգործության են մատնված։ «Պետք չէ զուր պատրանքներ ունենալ, այսօր ադրբեջանական կողմը պայթեցրել է գազատարը, վաղը կփակի դեպի Արցախ տանող ճանապարհը և դրանով կավարտվի, մարդկանց մի քանի ժամ կտան ու կասեն, որ գնա։ Եվ նրանք կհեռանան, մի հապաղեք ու պատրանքներ մի ունեցեք»,- ասաց Բագրատյանը։


Նա նշել է, որ իրականում Բաքուն չի պատրաստվում ո՛չ խաղաղության, ո՛չ սահմանազատման ու սահմանագծման։ Բագրատյանն ընդգծեց, որ խոսելով խաղաղության մասին՝ Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն ավելացնել իր ռազմական բյուջեն, իսկ Հայաստանը արմատապես հակառակ դիրք է գրավում։


«Եթե հիմք ընդունենք իրական թվերը, Ադրբեջանը ռազմական բյուջեն ավելացրել է 22 տոկոսով, իսկ Հայաստանը՝ 1 տոկոսով։ Պաշտոնապես ռազմական բյուջեն ավելացրել ենք 11 տոկոսով, բայց բյուջեն աշխատավարձի է նման՝ երբ թանկացումներ են, եկամուտները նվազում են։ Եվ հետեւաբար, 12 տոկոս գնաճով ռազմական բյուջեն փաստացի նվազել է»,- ասաց Բագրատյանը։


Ընդդիմադիրը նշեց, որ սահմանամերձ գյուղերը պետք է վերածել ռազմականացված ավանների, որտեղ 16-ից 60 տարեկան կանայք և տղամարդիկ պարապում են հրաձգության, պարբերաբար վերապատրաստում և վարժանքներ են անցնում։ Նա նշել է, որ Ադրբեջանը գնում է անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են թռչել 13 կմ բարձրության վրա, ինչը նշանակում է, որ դրանք չեն կարող խփվել, բայց լուծում կա։


«Խրամատներ փորելու կարիք չկա, անհրաժեշտ է անցնել պարկուճների համակարգի՝ 3-5 մետր լայնությամբ բետոնե կոնստրուկցիաների։ Ոչ մի բայրաքթար նրանց չի վնասի»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանությունները ոչինչ չեն անում, իրենք իրենց միայն բոնուսներ են տալիս։


«Պետք է հաշվի առնել, որ տաքացման հետ մեկտեղ մեծանում է ռազմական գործողությունների հավանականությունը... Մեծ է հավանականությունը, որ ապրիլ-մայիսին Հայաստանը կենթարկվի նոր հարձակման»,- ասաց նա։