3.10.2024
Ռազմական բյուջեն իրականում նվազել է, ՀՀ վրա հարձակման հավանականությունը բարձր է. Բագրատյան
prev Նախորդ նորություն

«Ուժը Հայրենյաց». Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգը կուսակցություն են հիմնել

Դեռ մեկ ամիս առաջ Տիգրան Արզաքանցյանը հայտարարել էր կուսակցություն ստեղծելու մասին:


Այսօր նախկին պատգամավորը տեսանյութ է հրապարակել, որով տեղեկացնում է, որ կուսակցությունն այլևս գոյություն ունի, անունն էլ «Ուժը Հայրենյաց»:


««Ուժը Հայրենյաց» մեր բոլորին պետք է համախմբի, որ կարողանանք թշնամուն ցույց տանք՝ ինչքան մենք համախմբված, կազմակերպված ազգ ենք, որ կարողանում ենք իրար հետ միանալ»,- տեսանյութում ասում է Արցաքանցյանը։


Հիշեցնենք, որ անցած մեկ տարվա ընթացքում Տիգրան Արզաքանցյանը միացել էր Հայաստանի Դեմոկրատական կուսակցությանը, ապա և Տիգրան Ուրիխանյանի "Ալյանս"-ին:


 

Միրզոյանը Լավրովին ներկայացրեց ՀՀ դիրքորոշումը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում