Արցախի պահպանողական կուսակցությունն այսօր այլ արտախորհրդարանական կուսակցությունների հետ պաշտոնապես սատարել և միացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2022 թվականի ապրիլի 14-ի հայտարարությանը։ Այս մասին հայտնում է կուսակցության առաջնորդ, Արցխի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:"Արցախի պահպանողական կուսակցությունը միշտ լինելու է իր ժողովրդի կողքին և շարունակելու է պաշտպանել հայրենի երկրի ու պետության շահերը։ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ",- գրել է Բաբայանը: