11.07.2025
Վահե Հակոբյանն ու Սեյեդ Ֆարշադանին քննարկել են ՀՀ և Իրանի միջև տնտեսական կապերի զարգացումը
21.12.2021
Վահե Հակոբյանն ու Սեյեդ Ֆարշադանին քննարկել են ՀՀ և Իրանի միջև տնտեսական կապերի զարգացումը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը, անդամներ Մխիթար Զաքարյանն ու Հռիփսիմե Ստամբուլյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել են Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը: Վահե Հակոբյանը կարեւորել է Իրանի հետ բարեկամական հարաբերությունները: Սեյեդ Մեհդի Ֆարշադան տեղեկացրել է, որ խորհրդարանում ունեցել են արդյունավետ հանդիպումներ ու քննարկումներ: Նա կարեւորել է երկու երկրների միջեւ տնտեսական կապերի զարգացումը: Անդրադառնալով ապրանքաշրջանառության ծավալներին՝ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարը նշել է, որ այս պահին այն կազմում է 350 մլն դոլար: Նա հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչեւ 1 մլրդ դոլարի: Նշվել է, որ 2022 թ-ին նախատեսվում է վերանորոգել Մեղրու մաքսակետն ու այն համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին: Երկուստեք կարեւորվել է Մեղրու ազատ տնտեսական գոտու զարգացումը: