Հայաստանում փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 415 757 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 864 871, վերջին մեկ օրում` 3192 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 13 749 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1197-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 392 080 անձ` վերջին մեկ օրում 1474 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 8338 է: Այլ պատճառով մահերի թիվը 1590 է, երբ հիվանդը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: