COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է: Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 20-ի դրությամբ Հայաստանում ընդհանուր պատվաստվածների թիվը կազմում է 2 096 312: Առաջին դեղաչափ ստացել է 1 105 361 քաղաքացի, երկրորդ դեղաչափ՝ 957 017 քաղաքացի: Բուստեր դեղաչափ է ստացել 31 434 քաղաքացի: