25.11.2024
Հայաստան է գալիս Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը
prev Նախորդ նորություն

Աշնանային համերգաշարի իրադարձային համերգը՝ նոյեմբերի 8-ին

"Երևանյան հեռանկարներ" միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակներում նոյեմբերի 8-ին ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայան աշխարհահռչակ երկու երաժիշտների երկար սպասված անմոռանալի համերգը:


Մենակատար Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար , Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, վիրտուոզի ՝ Նիկոլայ Լուգանսկի (դաշնամուր)


Դիրիժոր Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի (OSM) 1977-2002 թ. գեղարվեստական ​​ղեկավար, ավելի քան 40 միջազգային մրցանակների դափնեկիր այդ թվում՝ երկու Գրեմմի (ԱՄՆ), Juno (Կանադա), Grand Prix du Président de la République (Ֆրանսիա), Prix mondial du disque de Montreux (Շվեյցարիա), Ամստերդամի Էդիսոն , Japan Record Academy Award և Գերմանիայի երաժշտական ​​քննադատների մրցանակակիր՝ Շառլ Դյություա


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ


Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան


Ծրագրում կհնչի `


Ֆրեդերիկ Շոպեն | Դաշնամուրի կոնցերտ թիվ 2


Էկտոր Բեռլիոզ | Ֆանտաստիկական սիմֆոնիա


Տոմսերի արժեքն է 3000 – 15000 դրամ


Տեղեկատու հեռախոս՝ +374 77 805687


Հիշեցնենք, որ այս տարի "Երևանյան հեռանկարներ" միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարը մեկնարկեց սեպտեմբերի 12-ին անվանի ջութակահար՝ Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համերգով: Համերգաշարի մեկնարկային համերգը նվիրված էր Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ հոբելլանական գագաթնաժողովին և Արվեստի միջազգային համաժողովին: