25.11.2024
Ինչ է հասկացնում Փաշինյանը, այդ թվում և նախկիններին
prev Նախորդ նորություն

Ինչպե՞ս հասկանանք հանցագործներին պետական բարձրագույն մակարդակով պարգևատրելը. Արման Թաթոյան

Հայ գերիներին 2022թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի կողմից դաժան գնդակահարության տեսանյութի տարածումից հետո, ադրբեջանական իշխանության կազմակերպմամբ, հրապարակվեց հայ զինվորականների մասնակցությամբ 44-օրյա պատերազմի 1 տեսանյութ` փորձելով վաճառել այն միջազգային հանրությանն ու հավասարության նշան դնել իրենց հետ:

Ինչպես գրում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, դրանից հետո էլ ստիպված եղան հայտարարել, թե քրեական գործ են հարուցել: Բայց դե չդիմանալով` ներկայացրին, թե իբր իրենց քաղաքացիական հասարակությունը հանկարծ տեսավ այդ տեսանյութը, խղճահարվեց ու պահանջեց, որ գործ հարուցեն, ադրբեջանական իշխանությունն էլ այդպես խելոք-խելոք գործ հարուցեց:

Փաստորեն, ցինիկությունն այսպես էլ է լինում:

Բա ինչպե՞ս հասկանանք, որ միայն մեր անձնակազմով 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական զինվորականների կողմից հայերին միայն խոշտանգելու, գլխատելու, մարմինները մասնատելու 287 օբկեկտիվ [տեսանյութ] ապացույց ենք ամրագրել` չհաշված մյուս պատերազմական հանցանքները:

Բա ինչպե՞ս հասկանանք այդ հանցագործներին պետական բարձրագույն մակարդակով պարգևատրելն ու հերոսացնելը:
Իսկ միջազգային կառույցները պետք է նկատի ունենան, որ ադրբեջանական հանցանքները այդ երկրում տարիների հայատյացության պետական քաղաքականության հետևանք են, միասնական շղթայի մասեր, ինչը փոքր ինչ անգամ չի դադարել` պատված լինելով ադրբեջանական կեղծ խաղաղության շղարշով:

Միջազգային կառույցներին ևս մեկ տվյալ` ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվել է դեռ պատերազմի ժամանակ ու այս եզակի, բայց բոլոր դեպքերն այնտեղ քննության առարկա են: