29.09.2026
Ռուբեն Վարդանյանը կնշանակվի Արցախի պետնախարար
prev Նախորդ նորություն

Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը՝ արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությանը:


"Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ, որոնց արդյունքում կհստակեցվի այս ձևաչափով հանդիպումների շարունակությունը",- պարզաբանել է նա։


 

Մխիթար Զաքարյանը դադարեցնում է պատգմավորական գործունեությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան