ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ցավակցել է անկախ Բելառուսի առաջին ղեկավար Ստանիսլաու (Ստանիսլավ) Շուշկևիչի մահվան առիթով: "Ականավոր գիտնական և քաղաքական գործիչ, իսկական դեմոկրատ, բելոռուսական անկախ պետության հիմնադիր, իմ մտերիմ բարեկամ Ստանիսլավ Շուշկևիչի մահվան առիթով անկեղծորեն ցավակցում եմ նրա ընտանիքին, հարազատներին և ողջ բելոռուս ժողովրդին: Խորին հարգանքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյան 04․05․2022"։