ՀՀ-ն պետք է դիմի ՄՔԴ՝ Ադրբեջանի նախագահին, բանակի ղեկավարներին պատժի ենթարկելու համար
Ադրբեջանական «Յաշմա» և «Կոմանդո» ջոկատներն աչքի են ընկել աննախադեպ դաժանություններով սեպտեմբերի 13-15 Հայաստանի նկատմամբ իրականացրած հարձակումների ժամանակ․ գերիների գնդակահարություններ, սպանված զինծառայողների մարմինների մասնատումներ, անմարդկային վերաբերմունք սպանված կին զինծառայողների մարմինների նկատմամբ և այլն։
Այս մասին ասել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանն ամերիկյան Fox News-ի հետ զրույցում՝ ևս մեկ անգամ նշելով, որ Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի Նախագահին, հատուկ ծառայությունների ու բանակի ղեկավարներին [առաջնահերթ] միջազգային քրեական պատասխանատվության ու պատժի ենթարկելու համար:
Նրա խոսքով՝ միջազգային քրեական հետապնդումը կունենա շարունակվող ցեղասպան քաղաքականության համար կանխարգելող նշանակություն: