Դեբեդ գետից դուրս բերված Արևը դուրս գրվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Հայտնում է ԲԿ մամուլի ծառայությունը։ Երեխան տեղափոխվել է ՀՕՖ խնամքի կենտրոն: Ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Որոշ ժամանակ անց ոստիկանությունը հայտնել էր, որ "մայրն ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը": Աղջնակի մայրը ձերբակալված է։ 30-ամյա մայրը ոստիկաններին ասել է՝ ինքն է երեխային գետը նետել, ցանկացել է ազատվել նրանից: