14.12.2025
Ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով դադարեցրել է Արցախի գազամատակարարումը
22.03.2022
Ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով դադարեցրել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով երեկ երեկոյան Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ "Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի։Իրավիճակի մասին անմիջապես տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, որի հետ միասին Արցախի իշխանությունները գործադրում են համապատասխան ջանքեր գազամատակարարման վերականգնման նպատակով:Միևնույն ժամանակ հորդորում ենք քաղաքացիներին հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ խուսափելու համար էլեկտրամատակարարման համակարգի հնարավոր խափանումներից",- ասված է հայտարարության մեջ: