23.11.2024
Փաշինյանը հյուրընկալել է Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը
prev Նախորդ նորություն

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ թիվ մեկ հարկատուն է

2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը վճարել է ավելի քան 129 մլն դրամի հարկ:


Երկրորդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիան» է՝ 41 մլն դրամ, երրորդ հորիզոնականում է «Գրանդ Տոբակոն»՝ 32,47 մլն դրամի հարկ: 4-րդ հորիզոնականում է «Ինթերնեշնլ Մասիս Տաբակն» է, 5-րդ հորիզոնականում «ՄՏՍ Հայաստանը»:


ՊԵԿ-ից հայտնում են, որ առաջին 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 82 միլիարդ 627 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 890 միլիարդ 480 միլիոն դրամ, մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 192 միլիարդ 147 միլիոն դրամ։