Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ հանդիպմանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետեւանքով ստեղծված իրավիճակը: Ըստ ԱԺ փոխնախագահի` Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Արցախը հայաթափելուն: Դեսպանը մտահոգիչ է համարել Արցախում առկա իրադրությունը: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր: Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության գործընթացի վերաբերյալ: