26.11.2024
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ՄԻ պաշտպանը ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել Ադրբեջանի վարքագիծը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։


Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Ադրբջանի զինված ուժերի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքները՝ անդրադառնալով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ու շարունակվող խախտումներին։


Իր խոսքում Պաշտպանը ներկայացրել է հայ զինծառայողների, մասնավորապես կանանց նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված խոշտանգումների, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաև փոխանցել է Պաշտպանի հաստատության կողմից այս փաստերն ամրագրող ոչ հրապարակային զեկույցը։

Իր խոսքում պարոն Ռոքվոյը կարևորել է Պաշտպանի հաստատության կողմից իրականցվող աշխատանքները և հայտնել պատրաստակամություն շարունակելու համագործակցությունը։

Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։