Երեւանում կանցկացվի Look Around գիտության փառատոնը
Հոկտեմբերի 15-ին Երևանում կանցկացվի Look Around գիտության փառատոնը, որի մասնակիցները կարող են դառնալ տարրական մասնիկների ձգողականության կենտրոններ, լիցքավորվել դրական էներգիայով և ատոմային արդյունաբերության, ճարտարագիտության ու գիտության մասին գիտելիքներով: Փառատոնի կազմակերպիչներն են «Ռոսատոմ» պետական կորպորացիան ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:
Այս տարի փառատոնը կբաժանվի մի քանի թեմատիկ վայրերի՝ Technology, Homo science, Green Energy, Art եւ դասախոսությունների։ Միջոցառման հյուրերին սպասում են հետաքրքիր քվեստեր, ինտելեկտուալ վիկտորինաներ, ինտերակտիվ խաղեր ու նույնիսկ գիտական Tesla-շոու:
«Ռոսատոմը Look Around փառատոնը Երևանում անցկացնում է արդեն երրորդ անգամ։ Հետաքրքիր ձևաչափով, վառ ու դիտարժան գործիքակազմով, մասնակիցները ծանոթանում են գիտության հնարավորություններին և ատոմային տեխնոլոգիաների բնագավառում էներգետիկ ու ոչ էներգետիկ ոլորտների ձեռքբերումներին: «Այսօր գիտության համաշխարհային օրն է: դպրոցականները և ուսանողները մեծ խանդավառությամբ են մասնակցում մեր միջոցառմանը, և մենք որոշեցինք շարունակել ամենամյա գիտության տոնի անցկացման այս հրաշալի ավանդույթը»,- ասաց Հայաստանի Հանրապետությունում «Ռուսատոմ-միջազգային ցանց» ներկայացուցչության տնօրեն Միխայիլ Տուրունդաևը։
Միջոցառման կազմակերպիչներն պատրաստել են իսկապես հագեցած ծրագիր՝ ցանկացած տարիքի մասնակցի համար: Փառատոնի շրջանակում կանցկացվի «Գիտության էներգիա» իրական թոք-շոու, որտեղ կքննարկեն հայկական գիտության ապագան, ինչպես նաև կխոսեն այն մասին, թե ինչպես են նորարարություններն արտացոլվում նոր մասնագիտություններում: «Ատոմը երկրի վրա, ջրում ու տիեզերքում» խորագրով Smart-talk-ի ժամանակ կարելի է իմանալ, թե որքան խորն են ատոմային տեխնոլոգիաները ներթափանցել մեր կյանք։ Դրանք օգնում են ախտորոշել ու բուժել հիվանդություններ, բարձրացնել մշակաբույսերի բերքատվությունը, երկարացնել սննդամթերքի պահպանման ժամկետը, աղազերծել ծովային ջուրը, ինչպես նաև հետազոտել ու պահպանել եզակի պատմական ցուցանմուշներ ու գրքեր:
«Ատոմային էլեկտրակայան ունեցող Հայաստանում շատ կարևոր է անցկացնել կրթական այսպիսի միջոցառումներ, որոնք ուղղված են գիտության հանրահռչակմանը։ Մեզ անհրաժեշտ են ատոմային ոլորտի մասնագետներ, ու նման փառատոնները թույլ են տալիս բարձրացնել հայ երիտասարդների հետաքրքրությունը միջուկային տեխնոլոգիաների և տեխնիկական մասնագիտությունների նկատմամբ», - ընդգծեց է Ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի փոխտնօրեն Արամ Գևորգյանը։
Փառատոնի հարթակում կաշխատեն հաղորդավարը, DJ-ը, լուսանկարիչը և օպերատորը, կլինեն վառ ֆոտոզոնաներ, ինչպես նաև լուսանկարահանման խցիկ ու սելֆիսպիններ, որոնք դրական լիցք կհաղորդեն հյուրերին: Ամբողջ օրվա ընթացքում մասնակիցները կկարողանան «վաստակել» խաղանիշեր ու ստանալ մրցանակներ և նվերներ:
Հիշեցնենք, որ «Look around» գիտության փառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում՝ 2019 թվականին, և հարթակում հավաքել է շուրջ երեք հազար մարդ, իսկ 2021 թվականին դրան մասնակցել են ավելի քան չորս հազար հյուրեր Երեւանից ու հարեւան մարզերից: Միջոցառումը կազմակերպվել է որպես ընտանեկան տոն, ուստի հետաքրքիր կլինի բոլորին՝ 4-6 տարեկան երեխաներին, կրտսեր ու միջին դասարանների աշակերտներին, ուսանողներին ու ծնողներին։
Նշենք, որ մասնակցությունն անվճար է։ Սպասում ենք բոլորին հոկտեմբերի 15-ին, ժամը 11:00-ից 18:00-ը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պուրակում․ ք.Երևան, Տերյան 105 հասցեում։