26.11.2024
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորում՝ Երևանում
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու օրը պետք է սգո օր հայտարարել. Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու օրը սգո օր հայտարարել։


Ըստ նրա՝ Փաշինյանն իր կառավարման տարիներին ամեն ինչ խլել է հայ ժողովրդից.


«Մենք տոներ չենք նշում. նա խլեց դրանք մեզանից։ Նա մեզանից խլեց Շուշիի ազատագրման օրը, խլեց մեր հազարավոր երեխաների կյանքերը, մեզնից խլեց Արցախը, և հիմա ամեն ինչ անում է, որ Հայաստանը նույնպես վերցնի»,- ասել է Զոհրաբյանը «Review» հաղորդաշարի եթերում։ 


Նա ընդգծել է, որ իշխանափոխությունից հետո անհրաժեշտ կլինի փոփոխություն կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և սգո օր հայտարարել Փաշինյանի իշխանության գալու օրը: 


«Բոլոր ուղղություններով կապիտուլյացիաների շարանը չի դադարի, քանի դեռ պետության ղեկին Փաշինյանի նման մարդիկ են» ,- հավելել է նա: