9.06.2025
ՀԵԿ, Արցախի ֆիննախ. ադրբեջանցիները 2 հարյուրից ավել հայկական կայք են կոտրել
prev Նախորդ նորություն

Ռուբեն Վարդանյանը գիտի ինչպես սիրել Արցախը

Գրիգորի Գաբրիելյանցից է պետք սովորել՝ ինչպես սիրել Արցախը: Այս մասին գրում է Արցախ տեղափոխված Ռուբեն Վարդանյանը.

"ԽՍՀՄ երկրաբանության նախարար, գիտնական, բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Մոսկվայից Արցախ է տեղափոխվել 2010 թ-ից: Այս տարիների ընթացքում շատ գործ է արել Արցախի համար: Մեծ ներդրում ունի Արցախում երկրաբանության, կրթության ու մշակույթի զարգացման գործում: Նրա ստեղծած «Ապագա սերունդների հիմնադրամ»-ը կրթադաստիարակչական բազմաթիվ ծրագրեր է իրականացնում՝ աշխատելով երիտասարդ սերնդի հետ:


Շուշիում հիմնել էր Կերպարվեստի և Երկրաբանական թանգարանները։ Ցավոք, պատերազմի հետևանքով նրա ամբողջ կյանքի ընթացքում ստեղծած քարերի հավաքածուն, գեղանկարչության բացառիկ նմուշները, իր կառուցած տունը թշնամու ձեռքն անցան:

Ուրիշ մեկի դեպքում կտեսնեի հուսահատություն, զայրույթ: Բայց դա ակադեմիկոս Գաբրիելյանցի մասին չէ: Նա այսօր էլի ամուր է, շարունակում է ակտիվ գործել ու պատմում է Արցախն ապրեցնելու իր ծրագրերի մասին: Նրանից նաև շատ արժեքավոր խորհուրդներ ստացա",- գրել է նա:



Համոզված եմ, որ հայի այս տեսակը մեզ կօգնի մեջքներս ուղղել, ամուր մնալ ու տեր կանգնել մեր վիրավոր հայրենիքին:

ՀՀ դեսպանն ու Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են երկկողմ համագործակցությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը