Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը ժամանել է Երևան։ Այս մասին պաշտոնյան գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Երկու օրով վերադարձել եմ Երևան հանդիպումների համար: Քանի որ միջազգային իրավիճակն ավելի է լարվել, ԵՄ-ն ավելի քան երբևէ հավատարիմ է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի գաղափարին»,- գրել է նա։