21.04.2025
Պահեստազորայինների վարժական հավաքների մասնակիցներից բազմաբնույթ բողոքներ են ստացվում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի հարձակումները միջազգային իրավունքի խախտում են. Մոնպելիեի փաստաբանների միություն

Մոնպելիեի Փաստաբանների միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացվող ադրբեջանական ագրեսիային։


«Իրավիճակը Հայաստանում օր օրի վատթարանում է:


Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակում ձեռնարկեց Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ՝ խախտելով նրա տարածքային ամբողջականությունը։


Մոնպելիեի փաստաբանների միությունը խիստ անհանգստացած է ՄԱԿ-ի կողմից 1923 թվականից ի վեր ճանաչված սահմանները փոփոխելու այս փորձերից: Այս հարձակումները միջազգային իրավունքի խախտում են:


Մոնպելիեի փաստաբանների միությունը՝ լինելով հայ ժողովրդի կողքին և Հայաստանի փաստաբանների պալատի հետ կապված լինելով համագործակցության պայմանագրով, հաստատում է իր լիակատար համերաշխությունը հայ ժողովրդի, նրա փաստաբանների, նրա դատավորների և ողջ իրավաբանական համայնքի հետ, ովքեր աշխատում են այս երկրում արդարադատության հաստատման համար: Մի երկիր, որը մշտապես ցեղասպանությունների և ագրեսիաների զոհ է դառնում:


Մոնպելիեի փաստաբանների միությունն իր վրդովմունքն է հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»։

Սիմոնյանը կարևորել է Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերման հարցում միջազգային գործընկերների աջակցելը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան