25.11.2024
Անընդունելի են Փաշինյանի՝ ՀՀ անկախության հռչակագրին հակասող հայտարարությունները.«Հայաստան»
prev Նախորդ նորություն

Գաղափար կա ստեղծել միջազգային մեխանիզմ՝ ապահովելու Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը. ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատեց տեղեկությունը, թե ադրբեջանական կողմը փոխանցել է իր պատկերացումները խաղաղության պայմանագրի բաղադրիչների մասին, որոնք հիմնված են դեռ այս տարվա մարտին հրապարակված 5 սկզբունքների վրա։


«Ըստ էության, 5 սկզբունքները հրապարակված են և բոլորին քաջ հայտնի են։ Դեռ այն ժամանակ մենք հայտարարել էինք, որ ներկայացված սկզբունքներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա։ Ադրբեջանական կողմի ներկայացրած առաջարկներն, ըստ էության, հիմնված են այս սկզբունքների վրա։ Պահեր կան, որ մենք դեռ վերլուծում ենք, հետո արձագանքում ենք, կլինեն ասպեկտներ, որոնք մեզ համար ընդունելի կլինեն, կլինեն այնպիսիք, որոնք մենք անընդունելի կհամարենք։ Կներկայացվեն նաև մեր առաջարկները։ Այսինքն՝ ընթանում է սովորական բանակցային գործընթաց»,- ասաց նախարարը։


Մեկնաբանելով Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու առաջարկվող մեխանիզմը, որը նշված է ԱԳՆ հայտարարության մեջ, Միրզոյանը նշեց. 


"Այս հարցն այժմ նույնպես բանակցային գործընթացի մաս է կազմում։ Հիմա գաղափար կա ստեղծել միջազգային մեխանիզմ՝ ապահովելու Բաքվի ու Ստեփանակերտի կամ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև երկխոսությունը։ Հարցը քննարկվում է։ Բնականաբար, մենք մի դիրքորոշում ունենք, Ադրբեջանը՝ մեկ այլ։ Երբ գանք փոխադարձ ընդունելի մեխանիզմի, անպայման այդ մասին կտեղեկացնենք»,- հավելեց նա։