28.11.2024
Արցախի նախագահը մեկնել է Երևան՝ մի շարք հարցերի պատասխաններ ստանալու
prev Նախորդ նորություն

Կապանում Իրանի հյուպատոսությունը կօգնի ամրապնդել հայ-իրանական հարաբերությունները. ԱԳՆ

Կապանում Իրանի հյուպատոսությունը կնպաստի հայ-իրանական հարաբերությունների ամրապնդմանը։ Այս մասին ICANA-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ նշելով, որ հյուպատոսարանի բացումը միտված է Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:


«Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսի գործունեության սկիզբը համապատասխանում է տնտեսական հարցերում Ռաիսիի վարչակազմի դիրքորոշմանը, ծառայում է Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհի ամրապնդմանը, Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը»,- ասել է արտգործնախարարը։


Նա նշել է, որ այս քայլը կօգնի ամրապնդել Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղին, և այն իրականացվել է երկու երկրների միջեւ համագործակցությունը՝ հատկապես տնտեսական ոլորտի համագործակցությունը զարգացնելու եւ ամրապնդելու նպատակով։