Դատախազությունն ուսումնասիրում է ՌԴ ԱԴԾ-ի` Ղրիմի կամրջի պայթեցման մասին տեղեկությունը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները:
Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, հետևողական են լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ:
Դատախազությունից հայտնում են, որ արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
VERELQ-ը հայտնել էր, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության գործով ձերբակալվել են 8 մարդ՝ ՌԴ հինգ քաղաքացի, Ուկրաինայի 2 և Հայաստանի 1 քաղաքացի։