28.11.2024
Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Արցախին մենակ չեն թողնելու
prev Նախորդ նորություն

Կոչ ենք անում Բաքվին և Երևանին վերադարձնել պահվող անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով

Մոսկվան կոչ է անում Բաքվին ու Երևանին վերադարձնել պահվող անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Այս մասին VERELQ-ի հարցին ի պատասխան բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Նա ընդգծել է, որ Ռուսաստանին դուր չեն գալիս ինչ-որ աշխարհաքաղաքական եւ այլ խաղեր այս բնույթի հումանիտար խնդիրների շուրջ.


«Մոսկվան հետեւողականորեն կոչ է անում Բաքվին եւ Երեւանին վերջնականապես փակել այս հարցը՝ վերադարձնել պահվող անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով", ասել է Զախարովան։


Նա նաեւ նշել է, որ 2020-ի աշնանը զինված դիմակայության ավարտից հետո Ռուսաստանի անմիջական աջակցությամբ վերադարձվել է ընդհանուր 147 պահվող անձ, 128-ը՝ հայկական, 19-ը՝ ադրբեջանական կողմին։