28.11.2024
Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը. Կարեն Անդրեասյանը գնում է ԲԴԽ
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Արցախին մենակ չեն թողնելու

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Արցախին մենակ չենք թողնելու: Եվ սա այն դեպքում, երբ թե՛ իր անմիջական ղեկավարը, թե՛ երկրի ղեկավարը երեկ նույն ԱԺ-ում գրեթե պնդեց հակառակը՝ մեղադրելով նախկին իշխանություններին Արցախը վաղուց Ադրբեջանին հանձնելու մեջ:


Լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը հայտարարեց.

"Մշտապես ասել ենք, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, և շատ ուրախ կլինենք, եթե կարողանանք նրան վերադարձնելու մեխանիզմը գտնել։ Որևէ մեկը արցախցիներին մենակ չի թողել, խոսակցություններից վեր կան գործողություններ, իսկ ՀՀ իշխանությունների այսօրվա գործողություններն ապացույցն են այն բանի, որ մենք Արցախի մենակ չենք թողնելու»,- պնդեց նա։

Արդյոք իշխանությունը պատրաստ է այն սցենարին, երբ Ադրբեջանը կարող է ասել, թե չի ուզում բանակցել Արցախի հետ.


«Անելու ենք նույնը, ինչ մինչև այս պահը. Արցախի ժողովրդի իրավունքները տանելու ենք առաջ, ինչպես նախորդ 30 տարիներին եղել է»,- շեշտեց Սիմոնյանը։