28.11.2024
Ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել. ՊՆ
prev Նախորդ նորություն

Մարիա Զախարովան չմեկնաբանեց «Հայկական ժամանակ» թերթի հրապարակումը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի հրապարակումը` «հավաստի աղբյուրի» մակագրմամբ, թե, իբր, ՌԴ-ն Ադրբեջանի ագրեսիայի, զենք մատակարարելուց և դաշնակցային իր պարտավորությունները կատարելուց հրաժարվելով փորձում է ստիպել Հայաստանին մտնել Միութենական պետության կազմ և համաձայնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»:


«Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա մեկնաբանություն ստանալու համար ավելի լավ է կապ հաստատել ՊՆ մամուլի ծառայության հետ. սա նրանց պատասխանատվության ոլորտն է։


Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցի առաջին մասին, թե, իբր, Հայաստանի վրա ինչ-որ ճնշում կա, ինչպես դուք ձեւակերպեցիք, մեջբերելով հոդվածը, սա այն հարցն է, որը պետք է մեկնաբանեն հայ պաշտոնյաները։ Կարող են հաստատել կամ հերքել այս տեղեկությունը։ Որովհետև եթե դա պաշտոնական հայտարարություն լիներ, մենք մեկնաբանություններ կանեինք։ Բայց, կներեք, աղբյուրներին հղումներն այս դեպքում մեր իրավասությունը չեն, և, որ ամենակարևորն է, քանի որ մենք խոսում ենք այլ երկրի մասին, այնտեղ կան պաշտոնյաներ, որոնք կարող են այդ մասին խոսել բավականին բաց և հանգիստ»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով VERELQ-ի հարցին: