Մարտի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 021-ի: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտում են, որ վերջին մեկ օրում կատարվել է 1432 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը կազմում է 2 936 474: Փաստացի այս պահին բուժում է ստանում 3246 քաղաքացի, նրանց թիվը նվազել է 155-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 408 562 անձ, վերջին մեկ օրում՝ 166-ը: Անցած մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8576 է: Բացի այս, արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1637 է: