Հայաստանում ապրիլի 29-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 7 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 865-ի: Կատարվել է 3177 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը կազմում է 3 048 431: Փաստացի այս պահին բուժում է ստանում 1522 պացիենտ, բուժվողների թիվը նվազել է 217-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 411 038 անձ, վերջին մեկ օրում 224-ը: Անցած մեկ օրում կորոնավիրուսից մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8622 է: