ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է 2022թ․ ապրիլի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները՝ 2022թ․ հունվար–ապրիլը 2021թ․ հունվար– ապրիլի համեմատությամբ: Ըստ այդմ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.4%,Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.6%–ով,Ծառայությունների ծավալն աճել է 23.5%–ով,Առևտրի շրջանառությունն աճել է 7.8%–ով, Շինարարության ծավալն աճել է 9.0%–ով,Արտահանման ծավալն աճել է 25.2%–ով,Ներմուծման ծավալն աճել է 39.1%–ով։ 2022թ․ ապրիլը 2021թ․ ապրիլի համեմատությամբ՝Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.8%,Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 1.2%–ով,Ծառայությունների ծավալն աճել է 27.1%–ով,Առևտրի շրջանառությունն աճել է 8.6%–ով, Շինարարության ծավալն աճել է 15.6%–ով,Արտահանման ծավալն աճել է 19.8%–ով,Ներմուծման ծավալն աճել է 24.1%–ով։