Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը կարծում է, որ առկա է հիմնավոր իրավունք մտածելու` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության միլիոնավոր գումարները գալիս են Թուրքիայից կամ Ադրբեջանից: Հղում կատարելով վերջերս կատարված բացահայտմանը` համաձայմն որի հիմնադրամը գրանված է օֆշորային գոտում, նա հարց բարձրացրեց այդ կառույցի ֆինանսավորման կասկածելի աղբյուրների մասին: «Կա հիմնավոր իրավունք մտածելու համար, որ Սորոսին պատկանող հիմանդրամի միլիոնավոր գումարները գալիս են Թուրքիայից կամ Ադրբեջանից», - հայտարարել է այսօր՝ հունիսի 14-ին, Ֆրանսիայի հրապարակում՝ «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ: «Սորոսաբնակ արարածները ակտիվորեն ներգրավված էին ոստիկանության ռեֆորմներում: Պարոնայք ոստիկաններ, ինչպե՞ս եք ձեզ զգում, որ ձեզ ինչ-որ բան սովորեցնել փորձողները կրթվել են անհասկանալի փողերով: «Բաց հասարակության հիմնադրամը» ֆինանսաորում էր ինչ-որ իրավապաշտպանների, որոնք փորձում էին ատելություն սերմանել հայ եւ ադրբեջանցի եղբայրական ժողովուրդների միջեւ: Դա չի ստացվելու, որովհետեւ մեր եզդի եղբայրները մեր կողքին են եղել մեր ամենածանր պահերին: Եթե այսուհետ որեւէ առիթով որեւէ ազգամիջյան միջադեպ տեղի ունենա, ապա իմացեք, որ դրա փայատերը Սորոսի հիմնադրամն է, որը փորձում է մեր երկիրը քանդել ներսից: Սորոսը փորձում է թիրախավորել այն, ինչն ամենաթանկն է մեզ համար՝ մեր լեզուն, կրոնը, պատմությունը, իրենք պետության գոյությանը չեն հավատում, բայց մենք ունենալու ենք հզոր պետություն, որը լինելու է առանց Նիկոլի: Սորոսի հիմնադրամը պետք է դադարի գործել Հայաստանում»,- ասել է Մամիջանյանը: