23.03.2026
Ոստիկանների բոլոր հանցագործությունները կներկայացվեն միջազգային գործընկերներին. Թովմասյան
30.05.2022
Ոստիկանների բոլոր հանցագործությունները կներկայացվեն միջազգային գործընկերներին. Թովմասյան

Ոստիկանությունը հարաբերական դադարից հետո այսօր էլ ավելի ագրեսիվ գործողությունների դիմեց, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Ոստիկանական բոլոր հանցագործությունները ՀՀ քաղաքացիների, պատգամավորների, անչափահասների նկատմամբ դրվագ առ դրվագ արձանագրվել են ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների կողմից և, որպես հանցագործության մասին հաղորդում, շուտով կներկայացնեմ ՀՀ գլխավոր դատախազին։ Բոլոր վայրագությունների մասին համապատասխան զեկույցներով կտեղեկացվեն նաև մեր միջազգային գործընկերները»,- հայտարարել է Թագուհի Թովմասյանը: