"Դիմադրության" շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը նախագահական նստավայրի մոտ ընթացող բողոքի ակցիայից լուսանկարներ է հրապարակել ու գրել. "Այս պայքարը մեր երեխաների համար է։ Այս պայքարը մեր երեխաների պայքարն է։ Հայաստանը վերականգնվելու է։ Մենք կրկին ունենալու ենք ուժեղ, բարեկեցիկ և զարգացող երկիր։ Արի Բաղրամյան պողոտա։ Տեր եղիր քո զավակների ապագային": VERELQ-ը հիշեցնում է, որ «Դիմադրության» շարժման կողմնակիցները մայիսի 25-ի վաղ առավոտից վերսկսել են անհնազանդության ակցիաները: Ընդդիմադիրները շրջափակել են ՀՀ նախագահի նստավայրը, թեև նախագահը երկրում չէ: