Կեսդարյա Հորովելի հոբելյանը Երևանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարությոան աջակցությամբ նոյեմբերի 17-ին Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակից իր 50-րդ հոբելյանական համերգաշրջանը ավարտեց Վանաձորի "Հորովել" երգի-պարի անսամբլը։
Անսամբլը իր կեսդարյա պատմությամբ ներկայացավ երևանյան հանդիսատեսին, ներկայացվեցին հայ ժողովրդական երգի և պարի յուրօրինակ բեմական մշակումներ, որոնք տաղանդավոր արտիստների արդեն մի քանի սերունդ մեծ նվիրումով ներկայացնում է իր հանդիսատեսին ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։
Համերգին գեղարվեստական ողջույններով հանդես եկան Վաստակավոր կոլեկտիվներ Հայաստանի պարի պետական անսամբլը, "Բարեկամություն" պարավեստի պետականանսամբլը, "Բերդ" պարային անսամբլներ, ՀՀ ՊՆ "Սարդարապատ" պարի անսամբլը ինչպես նաև ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը-Մրո:
Անսամբլի մի շարք արտիստներ պարգևատրվեցի ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատվոգրերով, իսկ անսամբլի հիմնադիր երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով:
Անսամբլը իր կողմից "50-ամյա Հորովել" հուշամեդալներով պարգևատրեց գործընկեր անսամբլներին, Թովմաս Պողոսյանին, Արսեն Գրիգորյանի և գեղեցիկ կայացած համերգի ռեժիսոր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանին:
Գլխավոր բալետմայստեր՝ Արայիկ Գևորգյան, Երաժշտական մասի ղեկավար՝ ՀՀ մշ. վաստակավոր գործիչ Էլմիրա Կռոյան, Գեղ.ղեկավար՝ Արմեն Ներսիսյան: