22.04.2025
Կեսդարյա Հորովելի հոբելյանը Երևանում
prev Նախորդ նորություն

ՀՀ դեսպանն ու հյուպատոսը քննարկել են ՀՀ և ՌԴ մարզերի միջև համագործակցությունը

Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Տյումենում ՀՀ պատվավոր հյուպատոս Աբրամ Հովեյանին։


Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և ՌԴ մարզերի միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման, ինչպես նաև հաջորդ տարի նախատեսվող մշակութային և կրթական ծրագրերի իրականացմանը նվիրված հարցեր։


Կողմերը քննարկել են նաև Տյումենում և հարակից մարզերում բնակվող ՀՀ քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունների հետագա կազմակերպման հարցերը։ Այս համատեքստում քննարկվել են տարածաշրջանում հյուպատոսական ծառայությունների մատուցման մեխանիզմների կատարելագործման հարցեր։


 


 

Արցախը չի հրաժարվում պաշտոնական Բաքվի հետ հարցերի քննարկումից. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան