Ըստ ոչ այդքան օդում կախված լուրերի՝ ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը հավանություն է ստացել նորին դավաճանություն Փաշինյանից բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է "Հայրենիք" կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:"Չեն հասկանում, որ ցուցարարների և մեր բոլոր քաղաքացիների համար չկա ավելի թանկ բան, քան իրենց և իրենց ընտանիքների ապագան անվտանգ և առանց թուրքի Հայաստանում և Արցախում:Ոստիկանությանը զսպելու համար հարկավոր է մեծաքանակ ուժերով միշտ լինել Ֆրանսիայի հրապարակում: Չկա հնարավորություն կանգնեցնելու ժողովրդական շարժումը: Այլևս քաղաքացին է տերը իր երկրի, քաղաքացին է որոշում և այդ որոշումը կայացված է:Արի՛ այն իրագործելու:Սպասում ենք քեզ Ֆրանսիայի հրապարակում",- գրել է Հակոբյանը: