29.03.2024
Լուսանկարում «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն է
15.03.2021
«Հայաստան» հիմնադրամը հերքում է 8 մլն դոլարի կանխիկացման և յուրացման մասին լուրը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաղորդագրություն է տարածել՝ Հիմնադրամի մասին մամուլում շրջանառվող ապատեղեկատվական արշավի վերաբերյալ: ««Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին վարկաբեկիչ ապատեղեկատվական արշավը շարունակվում է, ուստի հարկ ենք համարում ևս մեկ անգամ հորդորել չհավատալ մամուլում շրջանառվող, Հիմնադրամի բարի համբավը խաթարող ապատեղեկատվական նյութերին: Մասնավորապես, մամուլում տարածված տեղեկատվությունը, թե միջազգային աուդիտը չի հաստատել Ֆինանսների նախարարության կողմից Հիմնադրամ ներկայացված ծախսերը, անհեթեթություն է և ապատեղեկատվություն, քանի որ միջազգային աուդիտը դեռևս ընթացիկ փուլում է և չի ավարտվել։ Տարածված մյուս պնդումն առ այն, որ Հիմնադրամից 8 միլիոն դոլարը կանխիկացվել և յուրացվել է, ևս կեղծ տեղեկատվություն է»,- ասվում է հաղորդագրությունում։

Նորություններ գործընկերներից